Իմ հայրենագիտական ճամփորդություն

  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել։

Ամսի 16 մենք գնացինք դեպի Ծաղկունք գյուղ։ Մեր առաջին քայլը դա իրենց դպրոցականների հետ ծանոթանալ։ Մենք ծանոթացանք շատ բարի և աշխատասեր երեխաների հետ։ Դպրոցի երրորդ հարկում մենք տեսանք նրանց առաջին դասարանցիների ներկայացումը։ Հետո մենք գնացինք բարձրունք հաղթահարելու։ Մեր մեքենան կեսից կանգնեց և մենք ոթքով բարձրացանք։ Այնտեղ գտնվում էր սուրբ Սարգիս եկեղեցին։ Այնտեղ մենք հաց կերանք և խաղացինք գնդակով։ Նաև նկարվեցինք ընկերների հետ։

  • Ի՞նչ են տվել ուսումնահայրենագիտական ճամփորդություններ։

Մենք ծանոթացանք ծաղկունքի դպրոցի երեխանների հետ և ծանոթացանք Սուրբ Սարգիս եկեղեցու հետ։

  • Ո՞ր ճամփորդույթունն է առավել տպավորվել։

Ծաղկունքի ճամփորդությունը իմ մոտ շատ է տպավորվել, որովհետև ծաղկունքի դպրոցի երեխանները մեր համար ներկայացում էին պատրաստել։

  • Որևէ եռօրյա ճամբարի մասնակցել ե՞ս, ներկայացրու։

Մենք հինգշաբթի գնացել էինք համբարձման տոնը նշելու Բյուրական գյուղում։ Այնտեղ ծաղիկներ հավաքեցինք, թալիսմանները գցեցինք կուժի  մեջ, հետո տղաները պետք է գային և վերցնեին կուժը և տղաները այդպես էլ արեցին։ Իսկ դրանից հետո նրանք ասում էին աղջիկներին, որ մի ոտքի վրա թռչեին, շան պես հաչեին և երգ երգեին։ Աղջիկները սկսեցին երգել և այդ երգի մեջ նրանք կռիվ էին անում տղաների հետ, իսկ հետո բարիշեցին, ու այդպես տոնը նշեցինք։Մենք գնացինք մի մեծ թանգարանանման տուն, այնտեղ մեր տեղերը վերձրեցինք և պայուսակները դրեցինք։ Ես և մայրիկս գամակ էինք բերել։ Այդ գամակը մենք կախեցինք և երեխաներին շատ դուր եկավ գամակը։Իսկ երեկոյան մենք գնացինք աստղադիտարան և նայեցինք աստղերին։ Նաև գնացինք կով կթելու, բայց քանի որ կովը արդեն կթել էին, մենք ուղակի վերցրեցինք կաթը։ Իսկ մյուս օրը(ուրբաթ) մենք նորից դրեցինք գամակը ու կրկին երեխաները հերթով պարկեցին։ Իսկ մինչև մենք (երեխաները) խաղում էինք, մեծերը (մայրիկները և ուսուցիչները) պատրաստում էին մեզ համար ապուր, փլավ և այլն։ Եվ ժամը երեքանց-կես մենք գնացինք դեպի մեր դպրոց։

0 comments