Փորձություն։ Հնդկական հեքիաթ.վերլուծություն

Կար մի տղա։ Նրա անունը Դհավալմուքհը էր։ Նա ուներ երկու ընկեր։ Նրանցից մեկը հարուստ էր, իսկ մյուսը աղքատ։ Երբ Դհավալմուքհը գնում էր հարուստ ընկերոջ մոտ, հարուստ ընկերը հյուրասիրում էր քաղցրավենիքներ և համեղ թեյ, բայց երբ-որ Դհավալմուքհը գնում էր աղքատ ընկերոջ մոտ,  աղքատ ընկերը ոչ-մի բան չուներ հյուրասիրելու, բայց նրանք միշտ շատ զվարճալի և հրաշալի ժամանակ էին անցկացնում։ Մի օր Դհավալմուքհի կինը ուզեց նվաճել Դհավալմուքհի ընկերներին։ Առաջինը նրանք գնացին հարուստ ընկերոջ մոտ։ Հարուստ ընկերը շատ քաղցրավենիքներ և համեղ թեյ հյուրասիրեց։ Մյուս օրը նրանք գնացին աղքատ ընկերոջ տուն։ Աղքատ ընկերը հյուրասիրելու բան չուներ, բայց Դհավալմուքհը հավես և զվարճալի տրամադրությամբ գնաց։ Կինը անընդհատ խոսում էր հարուստ ընկերոջ մասին, բայց Դհավալմուքհը ասաց որ աղքատը ավելի լավ ընկեր էր։ Կինը չէր համաձայնվում Դհավալմուքհի հետ։ Նրանք որոշեցին ստուգել Դհավալմուքհի ընկերներին։ Կինը գնաց և ասաց հարուստ ընկերոջը, որ Դհավալմուքհի վրա թագավորը շատ ջղայն է։ Հարուստը ընկերը ասաց, որ նա թագավորի դեմ չի կարող գնալ։ Նույն բանը կինը արեց աղքատ ընկերոջ հետ։ Աղքատ ընկերը թուր ու վահան վերձրեց ու գնաց Դհավալմուքհին պաշտպանելու։ Ճանապարհին աղքատ ընկերը տեսավ Դհավալմուքհին։ Դհավալմուքհը ասաց, որ թագավորը ներել է նրան։ Եվ այդպես կինը հասկացավ։

0 comments