Բնագիտատեխնիկական ստուգատես

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:

Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական խթանիչներ:

1. Ուռենու ջուր

Ջրով լի անոթում, արմատակալման համար տեղադրում են ուռենու ճյուղերի կտրոններ: Արմատակալելուց հետո ուռենու կտրոնները հանում են, իսկ տակի ջուրն օգտագործում որպես արմատակալման բնական խթանիչ: Այդ ջրի մեջ են տեղադրում արմատակալման համար պատրաստված կտրոնները, ընդորում, ընթացքում ջուրը չեն փոխում, միայն լրացնում են գոլորշիացածի տեղը: Ուռենու կտրոնների փոխարեն, նույն ձևով կարելի է կիրառել Կարճաբերձ ուռենու, Բարդու, Սպիտակ խնկենուկտրոնները:

2. Մեղր

Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի: Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:

Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

3. Կարտոֆիլի պալար

Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը: Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են: Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում: 4. Հալվեի (ալոե) հյութ

Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը: Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները: 5. Խմորիչ

Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ:

0 comments