Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից է՝ վառվռուն ու խարտյաշ մի պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով: Նա ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա 3 բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվել էին ցավով: Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը: Նրա ծննդյան ձոն-երգը, որը հնագույն առասպելաբանական հիմներգ է, գրառել ու մեզ է ավանդել Մովսես Խորենացին:

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Հուր, զկարմրիկ, խարտեաշ․

  1. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Նա ծնվել է եղեգնի բոցի մեջից․ Նրա տարրերը երկինքն է երկիրը, ծովը, կրակը․

  1. Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 Նա դուրս եկավ բոցից և նա ուներ հուր մազեր, բոց մորուք, և աչքերն էին արեգակներ

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով, այս ծնունդը իրական չէ, քանի որ Վահագն դուրս եկավ բոցից։

  1. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ:

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին։

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտյաշ պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

  1. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

0 comments