Առաջադրանք 1
Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:
Ագռավ
Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը
Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։
Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:
Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
Առաջադրանք
- Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Ագռավները գողանում են մարդկանց իրերը։
- Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Նրանք թռչում են բարձր և քցում ընկույզը։ Եվ այդպես նրանք կոտրում են ընկույզը։
- Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Նրանք քարեր են քցում, որ պաշտպանվեն մարդուց։
- Ընդգծի´ր սխալ պատասխանը։
- Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
- Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
- Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
- Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
- Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
- Սպիտակ ագռավներ չեն լինում:
- Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Ես իմացա, որ նրանք քարեր են քցում վերևից, որ պաշտպանեն իրենց տարբեր կենդանիներից։
- Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
շատ-քիչ
բարձր-ցածր
մեծ-փոքր
արագ-դանդաղ - Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
ագռավները
թռչուններ
- Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
խելացի
գող
- Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
- առարկա,
- թիվ,
- հատկանիշ
- գործողություն: