Սևանա լճի մասին 10 փաստ

  • 1.

    Լճի անվան հետ կապված երկու առասպելներ հյուսված: Ըստ առաջինի՝ Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։ Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնու1`մ աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

  • 2

    Ըստ 2-րդ ավանդության՝ Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։

  • 3.
  • 28 գետ է հոսում լիճ, և միայն Հրազդան գետն է դուրս գալիս: Հրազդան գետը ոռոգում է Արարատյան դաշտավայրը: Հրազդան գետի վրա տեղակայված են վեց հիդրոէլեկտրակայաններ, որոնք կազմում են Սևան-Հրազդան կասկադը` ամենամեծը Հայաստանում: Սևանը մեծապես շահագործվեց սովետական շրջանում Արարատյան դաշտավայրի և հիդրոէլեկտրակայանների ոռոգման համար: Ինչը պատճառ հանդիսացավ ջրի մակարդակի նվազմանը:
    • 4

      Կառավարությունը 2011 թ.-ին Սևանի ազգային պարկում ստեղծեց նոր առողջարաններ: Հասարակական լողափերը բացվել էին այդ տարվա հուլիսին: 2011-ի ամռանը մոտ 100,000 անհատներ այցելել են հանրային լողափեր: Լողափերն ունեն անվճար կայանատեղի, խաղահրապարակներ երեխաների համար, սպորտային հրապարակներ, լոգարաններ, բժշկական օգնության և փրկարարական կայաններ: 2014-ի դրությամբ կար 11 լողափ: 2014-ին մոտ 200 000 անհատներ հանգստացել են  այնտեղ:

      5․Սևանա լիճի ջուրը քաղցրահամ է։

       

      6. Սևանա լիճը ունեցել է մի քանի անուն` Գեղարքունի, Գեղամա ծով։

      7.Իշխան ձուկը ունի չորս տեսակ՝ գեղարքունի, ամառային բախտակ, ձմեռային բախտակ, բոջակ:

      8.Սևանա լիճը համարվում է ամենամեծ, իսկ աշխարհի լեռնաշխարհի մեծությամբ  երրորդ լիճն է։

      9.Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանա լիճը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։

      10.Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

       

0 comments