Արագածոտնի մարզ

Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքիր Արագածոտնի մարզի տեսարժան վայրերի մասին։

 

Արագածոտն 5-6 դդ.

Աշտարակի այն մասում, որը առաջ անվանվել է ամրոցային, կանգնած է այստեղի ամենահին եկեղեցին` Ծիրանավորը։ Կառուցել է Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսը։

Ծիրանավորը (Ս.Աստվածածին) ուղղանկյուն հատակագծով, պայտաձև խորանով, նրանից աջ ու ձախ երկու ավանդատներով, թաղածածկ եռանավ բազիլիկ է։ Հետագա դարերում հյուսիսային և արևմտյան պատերը կրկնակել են, հարավից ավելացրել հրակնատներ և օգտագործել որպես ամրույթ։ Պահպանվել են որմերը, խորանը՝ սենյակներով և հարավային նավը։ Ներքուստ նշմարելի է արևմտյան զույգ լուսամուտը։ Արևելյան ճակատին կան ատամնաշար քիվի մնացորդներ։

Հին բազիլիկը շրջապատված է եղել պարիսպներով, որոնք շինությանը հաղորդել էին դղյակի տեսք: Գտնվելով Քասաղ գետի ձորի եզրին, այն կատարել է նաև պատշտպանողական կառույցի դեր, այդ պատճառով անվանվել է նաև Փոկաբերդ:

Ծիրանավորի մոտակայքում գտնվում է Սպիտակավոր եկեղեցին (5-6դդ.):

Ծիրանավոր եկեղեցի , նկարը համացանցից ։

Արշակունիների դամբարան

Արագածոտնի մարզի Աղձք գյուղում տեղակայված է Արշակունիների դամբարանը, այն կառուցվել է 4-րդ դարում: Դամբարանային համալիրում կա նաև բազիլիկ եկեղեցի՝ կառուցված 5-րդ դարում, որն այժմ ավերված է: Համալիրում ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ թագավորների աճյունները: Դամբարանի նախնական տեսքը երկհարկանի է եղել, սակայն չի պահպանվել:

Արշակունիների դամբարան , նկարը համացանցից ։

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

13-15-րդ դդ. եղել է հայտնի ուխտատեղի, որտեղ նաև ձեռագրեր են ընդօրինակվել։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

0 comments