Լոռի

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

ՎԱՆԱՁՈՐ

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Առաջադրանք

  • Նյութից դուրս հանիր <<10 փաստ Լոռվա մասին>> (կարող ես օգտվել նաև այլ նյութերից, բայց ոչ wikipedia-ից)

1․ Լոռու մարզ կենտրոն Վանաձորը մեծությամբ հայաստանի 3-րդ քաղաքն է։

2․Լոռում կան շատ հին, պատմամշակութային կոթողներ՝ Հաղպատ, Սանահին, Օձուն։

3․ Լոռվա մարզի հարևան է հանդիսանում Վրաստանը։

4․ Լոռվա մարզում կան հետևյալ քաղաքները՝ Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան։

5․Լոռում հոսում են՝ Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը։

6․Լոռվա մարզ կենտրոն Վանաձորը հայտնի է նաև որպես մշակութային կենտրոն․ կիրովականում կան շատ տաղանդավոր երաժիշտներ և նկարիչներ։

7.Ստեփանավանում է գտնվում դենդրոպարկը, որը հիմնել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչը 1931 թվականին։ Այսօր դեդրոպարկի պատասխանատու է հանդիսանում Լեռնովիչի որդին։

8․ Ստեփանավանի դենդրոպարկը ունի բուժիչ նշանակություն՝ որոշ հիվանդությունների համար․ փոշոտման շրջանի՝ ապրիլ-մայիս ամիսների ժամանակ խռոնիկ և ալերգիկ հիվանդությունների տեր մարդիկ այցելում են Ստեփանավանի դենդրոպարկ։

9․Լոռվա մարզը հայտնի է իր շատ գեղեցիկ բնությամբ և գարնանը շատ մարդիկ են այցելում Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր։

10․Սանայինը և Հաղպատը հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։

 

 

0 comments