Սիրո տաքություն

Կար-չկար` մի աղքատ աղջիկ կար իր մոր հետ։ Այդ ժամանակ ձմեռ էր, և նրանք դրսում մրսում էին։ Մի օր աղջիկը շատ մրսեց և փորձեց իր մոր հետ գտնել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բան, որը իրենց կօգնի։ Նրանք ման եկան քաղաքե-քաղաք, գյուղերով, սարերով և գտան ընդամենը մեկ մոմ։ Նրանք այնքան էին մրսում, որ մայրիկը կանգնեց և ասաց․

-Աղջի՛կս, արի կանգնենք մի քիչ հանգստանանք։

Աղջիկը պատասխանեց․

-Լավ, մայրի՛կ։

Մի քիչ հետո մայրիկը աղջկան մի կտոր հաց հյուրասիրեց և իրար գրկած քնեցին։ Այդ ժամանակ իրենց մոտեցավ մի փերի։ Այդ փերին խղճաց նրանց և թաքուն իրենց մոմը վառեց։ Մայրիկը և աղջիկը, չհասկանալով թե ինչ և ով վառեց այդ մոմը, ուրախ և հանգիստ քնեցին։ Մյուս օրը Աստված տեսավ խեղճ աղջկան և հարստացրեց նրան։ Մի քիչ հետո մայրիկն ու աղջիկը հայտնվեցին մի մեծ դղյակում, որտեղ շատ տաք էր և շատ ուտելիք կար։ Եվ այսպիսով նրանք բոլոր աղքատ մարդկանց սկսեցին բարություն անել, չմոռանալով, որ նրանք էլ էին մի ժամանակ աղքատ եղել և նրանց էլ էր շատ դժվար։ Մյուս օրը աղքատները, որոնց օգնել էին մայրիկն ու աղջիկը, սկսեցին մյուս աղքատներին հյուրասիրել։ Եվ այսպիսով նրանք շատ երջանիկ կյանք ապրեցին։

0 comments