Մայիսի 31

Օշինդր դառ

Օշինդր դառը. բազմամյա խոտաբույս է: Աճում է ՀՀ բոլոր գոտիների ցանքերում, այգիներում, ճամփեզրերին. հիմնականում մոլախոտ է: Վերգետնյա մասերը պարունակում են եթերայուղ, գլիկոզիդներ, աղաղանյութեր, օրգանական թթուներ: Բուժիչ նշանակություն ունեն տերևները և ծաղկազամբյուղները, որոնցից ստացվող թուրմը, մզվածքը և պատրաստուկները կարգավորում են մարսողությունը, լավացնում ախորժակը: Օգտագործվում են լյարդի և լեղապարկի հիվանդությունների ժամանակ: 
Տես նաև ԱլոճենիԴդումՉիչխանՈւրց


Posted 31 Մյս 2022 by GevorgGrigoryan in category Բնագիտության դաս

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*