Մայրենի ուսումնական ձմեռ նախագիծ

1.

2.

  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Պաուլո Կոելիոյի Սուրբ Ծննդյան հեքիաթ առակ

  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

Եվ ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

Ես սովորեցի, որ երազանքները կարող են կատարվել ոչ մեր ուզած ձևով, բայց ամպայման կկատարվեն, եթե դու հավատում ես հրաշքներին։ Երազանքները կատարվում են, երբ դու հավատում ես դրանց և առանց կասկածելու գնում ես դեպի քո երազանքները։

3. Ես դիտել եմ Գիրք գրոց մուլտֆիլմը։ Գաբրիել հրեշտակը երևաց Մարիամին ու ասաց, որ նրա մոտ երեխա է ծնվելու և անունը Հիսուս պետք է դնի։ Այդ ժամանակ Հովսեփը շատ ջղայնացավ, քանի որ Մարիամը և Հովսեփը դեռ ամուսնացած չէին։ Բայց մի հրեշտակը հանգստացրեց Հովսեփին՝ հայտնվելով նրա երազում։ Երբ նրանք գնացին Բեթհեհեմ, Մարիամն արդեն պետք է ծննդաբերեր։ Նրանք տեսան մի մարդու, որը տներ էր վարձակալությամբ տալիս։ Այդ ժամանակ մենակ սարի վրա միայն մի գոմ էր ազատ։ Նրանք ստիպված եղան գնալ այդ գոմ և Հիսուսը՝ երկրի փրկիչը ծնվեց գոմում։

Մուլտֆիմից ես հասկացա՝

որ Աստծո մտածածը երբեք չի փլվի․

որ պետք է հավատալ հրաշքներին և դրանք կիրականանան․

որ պետք է բարի լինել և բարությամբ կիսվել բոլորի հետ։

 

0 comments