Բնագիտություն

Ծաղիկ (кислица)

Հայրիկիս և մայրիկիս  ամուսնության տարուն (11 տարի առաջ) մայրիկիս ընկերուհու մայրը մի գեղեցիկ ծաղիկ է նվիրել(кислица): Այդ ծաղիկը մանուշակագույն է։ Ամեն 3-4 օրը մեկ մենք պարտաճանաչորեն ջրում ենք ծաղիկը, իսկ ամռանը՝ 2 օրը մեկ։ Անցյալ տարի իմ փոքրիկ եղբայրը փչացրեց ծաղիկը՝ ամբողջությամբ պոկեց ծաղիկի տերևներն ու ցողունները, և մենք մտածում էինք, որ այն այլևս չի աճի։ Բայց գարնանը նա ավելի փարթամորեն աճեց։ Մենք շատ ենք սիրում այս ծաղիկը և այն դարձել է մեր տան անբաժան մասնիկը։

Ձկներ

Իմ պապիկը ունի շքեղ և գեղեցիկ ձկներ։ Մեկ-մեկ ես իր հետ գնում եմ իր գործի տեղը և այնտեղ մենք ձկներին որդ ենք տալիս, որ նրանք ուտեն։ Մեկ-մեկ էլ ջուր ենք փոխում։ Այնտեղ շատ ձկներ կան՝ մոտ 25 հատ։ Նրանցից մի քանիսը մեծ են, իսկ մյուսները փոքր, բայց գեղեցիկ։ Ձկները մեկ-մեկ կռվում են։ Սկսում են կռվել և ուտում են իրար։ Ձագուկներ են ունենում և իրենց ձագուկները, կարծում եմ, ունենալու են երկար կյանք։

0 comments