Դասարանում

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

 
  Կարդում  եմ,  երգում  ես,    ամենաէժան,  խաղացել  են, էկրան
խաղացել  ենք,  Էջմիածին,  մանրէ, ամենաերկար, տասներկու, վայրէջք,  տեսել  եք:
2. Կետերի փոխարեն գրի՛ր  օ  կամ ո:
 
Ոսկեզօծվել,   ովքեր,   որդի,  օդաչու,   ոսկի, տնօրեն,  այսօր,  արջաորս,  ով,  մեղմօրոր,   քնքշորեն,  անօգնական:
 

3. Ոսկեզօծվել, մեղմօրոր, քնքշորեն, տերև, վայրէջք, օգտակար, անէանալ (չքվել, անհետանալ) բառերով  փոքրիկ պատմությո՛ւն հորինիր:

 

 Անտառի անէացումը

Լինում է, չի լինում, մի անտառ է լինում։ Այն ամբողջովին ոսկեզօծվել էր։ Այնտեղ կար մի տերև, որը քնքշորեն, մեղմօրոր վայրէջք էր կատարում։ Այդ տերևը միակն էր, որ անընդհատ վերադառնում էր իր տեղը,այսինքն՝  անհետանում էր և նորից ծառի վրա էր հայտնվում։ Դա ամենազարմանալի տերևն էր, որին տեսել եմ իմ կյանքում։ Այս աշնանը երևի նորից կհանդիպեմ այդ տերևին, որովհետև նրան հարց ունեմ տալու։

0 comments