Աստիճանից ճանապարհ

Մի անգամ մի մարդ, որի հետ ինչ-որ բան է եղել, բայց նա չի հիշում ինչ է եղել, աչքերը բացեց և տեսավ աստղեր։ Այդ աստղերը շատ մեծ էին։ Ինքը միանգամից հասկացավ, որ նա տիեզերքում է։ Տիեզերքում այնքան մեծ աստղեր կան, որ այդ տղային թվում էր, թե դա իր երկիրն է այդքան մեծ։ Այդ տղան, որին անվանում էին Բիբո, տեսավ մի աստիճան։ Բիբոն ասաց․

-Ես չգիտեի, որ տիեզերքում աստիճաններ են լինում։

Եվ նա տեսավ, այդ աստիճանները միլիարդներով էին։

Բիբոն տեսավ, որ ամեն մի աստիճան երկաթից է ու նաև ամեն մի աստիճան տանում էր ուրիշ աստղի մոտ։

Բիբոն սկսեց քայլել աստիճանների վրայով և նա շատ ուրախ էր, որ տիեզերքում էր, որովհետև տիեզերքում կարելի է տեսնել Արեգակնային համակարգը։

Բիբոն իհարկե ուրախ էր, որ նա տիեզերքում էր, բայց նա ուզում էր հասկանալ ի՞նչ է եղել իր հետ, ո՞նց նա հայտնվեց տիեզերքում և ո՞նց է առանց օդի տիեզերքում ապրում։

Բայց նա սկսեց մտածել, իսկ հետո լսեց, որ իր մայրիկը ինչ որ բան է ասում։

-Բիբո՛, Բիբո, արթնացիր, իմ հրաշք, դպրոց գնալու ժամանակն է։

Ես բացեցի աչքերս և տեսա, որ ես այդ ժամանակ քնած էի։

Բայց ինչո՞ւ է, որ  դու քնած ես և քեզ համար 15 րոպեից վերջանում է երազը, բայց դա տևում է 12 ժամ։

 

0 comments